854 դիտում
19:50 02-03-2016
Լեհաստանում ՀՀ դեսպան Ղազարյանը մասնակցեց Վոլոմինի տնտեսական համաժողովին
Փետրվարի 29-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցեց Վոլոմին քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային տնտեսական համաժողովին:
Համաժողովին մասնակցում էին Վոլոմինի տարածաշրջանի ղեկավար Կաժիմիեժ Ռակովսկին, տարածաշրջանի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ:
Համաժողովի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում գործարարության և տնտեսության զարգացման հեռանկարներին: Թեմայի շրջանակներում զեկույցով հանդես եկավ հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսևիչը: Նա ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի և մասնավորապես հայ-լեհական տնտեսական հարաբերությունների մասին:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները: Էդգար Ղազարյանը լեհ գործարարներին ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, ինչպես նաև Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տարածաշրջանային շուկաներում նոր դիրք զբաղեցնելու հեռանկարները: Դեսպանը նաև պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել Հայաստանի հետ կապված բոլոր տնտեսական նախաձեռնություններին և ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»