2032 դիտում
21:24 03-03-2016
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության՝ ձևավորված փորձը, մեխանիզմները և համոզմունք հայտնել, որ փոխվստահության մթնոլորտում գործակցությունն այսուհետ ևս կշարունակվի։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը կարևորել է արդյունավետ փոխգործակցությունը, Քննչական կոմիտեի՝ որպես ՀՀ նոր պետական կառույցի և ԻԻՀ քննչական մարմինների միջև համագործակցության զարգացումը։
Դեսպանը ՔԿ նախագահին հրավիրել է ԻԻՀ՝ իրանցի գործընկերոջ հետ քննարկելու համագործակցության նոր ուղղություններն ու
առաջնահերթությունները։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ ՔԿ նախագահը իրանցի գործընկերոջը ևս հրավիրել է աշխատանքային այցով ժամանել Երևան։
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները, այդ թվում՝ փոխադարձ այցելությունները կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների քննչական մարմինների համագործակցությունն առավել սերտացնելու, քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու համար։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
21:14 29-12-2016
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
2809 դիտում
20:09 12-12-2016
ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն
1277 դիտում
19:14 15-04-2015
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»