211652_close_icon
views-count1049 դիտում article-date 13:35 04-03-2016

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է կրկնակի փորձաքննությունների նոր պայմանների մասին

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ Բյուրոյի կողմից հաստատված նոր կարգավորումների շրջանակներում թարմացվել են Բյուրոյի և Բյուրոյի հետ համագործակցող փորձագիտական կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունները: Արդյունքում համապատասխանաբար կրճատվել են կրկնակի փորձաքննությունների ժամկետները և մի շարք դեպքերում նվազեցվել կրկնակի փորձաքննության վճարները: Էապես բարելավվել են նաև փոքր վնասների համար կրկնակի փորձաքննությունների գործընթացը. այսուհետ ինքնուրույն գրանցվող պատահարներով (մինչև 50.000 դրամ գույքային պահանջներով պատահարներ) կրկնակի փորձաքննության վճարը կկազմի 5.000 դրամ, իսկ փորձաքննությունը կիրականացվի առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնակի փորձաքննությունների իրականացման նոր կարգին ու ժամկետներին կարող եք ծանոթանալ [url=http://paap.am/index.php?al=krknaki_porc]այստեղ[/url]: Հիշեցնում ենք նաև, որ` 1. այսօրվանից՝ մարտի 4-ից, գործողության մեջ է մտել ԱՊՊԱ ոլորտում մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթացը, 2.կրկնակի փորձաքննության գործընթացը նպատակ ունի ապահովել ԱՊՊԱ ոլորտում տուժողների շահերի պաշտպանությունը և նախատեսված է այն դեպքերի համար, երբ տուժողներն ունեն անհամաձայնություն պատահարում իրենց մեղավորության և (կամ) պատահարի արդյունքում իրենց պատճառված վնասների չափի վերաբերյալ ապահովագրական ընկերության կողմից ծանուցված՝ փորձագետի կողմից տրված փորձաքննության արդյունքների հետ:

Նմանատիպ նյութեր