3486 դիտում
11:29 09-02-2018
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հիշեցնում է
Վերջին շրջանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ևս մեկ անգամ ցանկանում է հիշեցնել հետևյալը․ նմանատիպ խնդիրների կարգավորման նպատակով Բյուրոյի կողմից հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով (որը հանդիսանում է ԱՊՊԱ պայմանագրի անբաժանելի մասը) 2016 թվականից սկսված՝ հստակ սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման մասին անձին տեղեկացնելու կամ հիշեցնելու նպատակով միայն տվյալ անձի հետ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության կամ նրա ներկայացուցիչների (ներառյալ ապահովագրական գործակալների) կողմից:
Համապատասխանաբար, բոլոր այն դեպքերում, երբ Ձեզ զանգահարում և առաջարկում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել կամ վերակնքել այն ապահովագրական ընկերության անունից, ում հետ Դուք երբևէ չեք ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր, Դուք իրավունք ունեք անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին։
[b] Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
[/b]
Նմանատիպ նյութեր
13841 դիտում
10:26 25-07-2017
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է
1052 դիտում
13:35 04-03-2016
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է կրկնակի փորձաքննությունների նոր պայմանների մասին
19317 դիտում
11:57 09-12-2016
Մեկանգամյա արտոնության տրամադրում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից
Այս բաժնից
1423 դիտում
21:05 05-01-2025
Ռուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին 6 պետություններից մեկը
1393 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1603 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան