13841 դիտում
10:26 25-07-2017
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում 21.07.2017 թվականին հրապարակված [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/21/1073077/]նյութի [/url]վերաբերյալ հարկ է համարում հիշեցնել հետևյալը՝
Սկսած 2016թ-ի սեպտեմբերի 1-ից, ԱՊՊԱ ոլորտում գործում է ավտովթարների գրանցման հետևյալ համակարգը՝
մինչև 100․000 ՀՀ դրամ վնասներով և վարորդների միջև վեճեր չպարունակող ավտովթարները գրանցվում են վարորդների կողմից ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով։
Հիշեցնում ենք, որ նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները` առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները, լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը, ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով ոչ ավել, քան համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:
Վերը նշվածից բացի, բոլոր այլ ավտովթարները գրանցվում են միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։
Ընդ որում, հիշեցնում ենք, որ նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝ պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին, մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ, պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին:
Համապատասխանաբար ցանկացած ավտովթարի դեպքում վարորդները դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու որևէ պարտավորություն չունեն:
[b]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
[/b]
Նմանատիպ նյութեր
3483 դիտում
11:29 09-02-2018
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հիշեցնում է
1052 դիտում
13:35 04-03-2016
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է կրկնակի փորձաքննությունների նոր պայմանների մասին
19317 դիտում
11:57 09-12-2016
Մեկանգամյա արտոնության տրամադրում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից
Այս բաժնից
1381 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1594 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1603 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ