211652_close_icon
views-count2270 դիտում article-date 15:19 04-03-2016

Ծառայության ընթացքում ի՞նչ են արել Միքայելն ու Սուրիկը, որ Ժորժը ստիպված է եղել փախչել զորամասից

Միքայել Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ժ. Սումբուլյանի հետ, որի ընթացքում հայհոյել է նրան` անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Սուրիկ Մինասյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ժ. Սումբուլյանի հետ, որի ընթացքում հայհոյել է նրան` անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 360 հոդվածի 2-րդ մասով: Ժ. Սումբուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության վայր՝ ծառայությունից բացակայելով 3 օրից ավելի, բայց 1 ամսից ոչ ավելի` 4 օր տևողությամբ: Բացի դա, հրաժարվել է կատարել առանձին զինվորական ծառայության պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ: Բացի դա, նա վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդսացող Ս. Մինասյանի և Մ. Մովսիսյանի հետ, որի ընթացքում հայհոյել է նրանց՝ դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով, 361 հոդվածի 4-րդ մասով, 364 հոդվածի 1-ին մասով: Նրանց Խափանման միջոցները ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր