211652_close_icon
views-count5039 դիտում article-date 15:23 07-03-2016

«Լեսթերի» երկրպագուն չի համբերել և 20 ֆունտի դիմաց «ընդամենը» 29 հազար ֆունտ է շահել. տեսանյութ

«Լեսթերի» երկրպագու Ջոն Փրայքը մրցաշրջանի առաջ 20 ֆունտ խաղադրույք է կատարել, որ իր սիրելի թիմը Անգլիայի չեմպիոն կդառնա: Այժմ նա որոշել է չսպասել մրցաշրջանի ավարտին և ժամանակից շուտ շահումը ստանալ: 100 հազար ֆունտի փոխարեն նա կստանա «ընդամենը» 29 հազարը: «Այլևս չեմ կարող համբերել», խոստովանել է 59-ամյա երկրպագուն, որը 2015-ի օգոստոսին «Լեսթերի» հաղթանակ վրա խաղադրույք էր արել` 5001/1 գործակցով: «Ես «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից առաջ կապվեցի բուքմեյքերների հետ, որպեսզի պարզեմ, թե ինչքան գումար նրան կտան խաղադրույքս վաղաժամ դադարեցնելու համար: Նրանք խոստացան 16 հազար ֆունտ: Ես հրաժարվեցի, սակայն խաղից հետո («Լեսթերը» ոչ-ոքի խաղաց` 2:2,- խմբ.) այդ գումարը աճեց մինչև 29 հազար: Մտածեցի, որ 20 ֆունտի դիմաց 29 հազար ստանալը բոլորովին էլ վատ չէ, որովհետև եթե խաղադրույքս չանցներ, ես ինձ կսպանեի: Իսկ հիմա ես մրցաշրջանի մնացած հատվածում կսկսեմ բավականություն ստանալ թիմի խաղից և չեմ ցանկանում, որ փողի մասին մտքերը փչացնեին հաճույքս: Կինս ասել է, որ այդ գումարով նոր խոհանոցային կահույք կգնենք: Տղաս էր դեմ, բայց ես որոշումը կայացրել եմ: Բացարձակապես չեմ տխրի, եթե «Լեսթերը» չեմպիոն դառնա: Ի՞նչ վատ է, որ սիրելի թիմը տիտղոս նվաճի, դու էլ 29 հազար գումար շահես», ասել է երկրպագուն: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետո «Լեսթերը» ավելի պոկվեց մրցակիցներից. «Ուոտֆորդին» 1:0 հաշվով հաղթելուց հետո այժմ նա ունի 60 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Տոտենհեմը» նրանից ետ է մնում 5 միավորով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր