1635 դիտում
09:56 09-03-2016
ԲՀԿ-ում ներքին պայքար կա 2017-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, մեր տեղեկություններով, մտադիր է լքել կուսակցության շարքերը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվելիք ԲՀԿ համամասնական ցուցակի պատճառով։
Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են պայքարել 2017-ի Աժ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ ԲՀԿ-ամերձ շրջանակների հավաստմամբ, առաջին հորիզոնականներում ընդգրկվելու հնարավորություն ունեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, գործարար պատգամավորներ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը։ Ու քանի որ ԲՀԿ-ի ընտրական հնարավորությունները մի քանի անգամ ընկել են և հասկանալի է, որ այս կուսակցությունը հաջորդ Աժ-ում չի ունենալու մեծ ընդգրկվածություն, նաև այս պատճառով են ԲՀԿ-ում ընթացող պառակտումներն ու այլ խմորումները։ Վ. Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում ըստ Էության չհերքեց, որ կուսակցությունում նման ներքին պայքար կա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2473 դիտում
09:26 10-11-2016
ՀՀԿ–ն 2017թ. Աժ համամասնական ցուցակում ընդգրկելու է ամենատարբեր խավի մարդկանց. «Հայկական ժամանակ»
3094 դիտում
09:59 28-12-2016
ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց են ներդնում. «Հայկական ժամանակ»
1607 դիտում
09:43 05-04-2022
ՔՊ-ի ներսում թեժ պայքար է վարչության կազմում ընդգրկվելու համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»