211652_close_icon
views-count3097 դիտում article-date 09:59 28-12-2016

ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց են ներդնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել։ Հիշեցնենք, հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, և ցուցակների յուրաքանչյուր 4–րդը պետք է կին լինի։ Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳԱ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ։ ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ, օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից Էր։ Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը ՀԷԿ–երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր