2476 դիտում
09:26 10-11-2016
ՀՀԿ–ն 2017թ. Աժ համամասնական ցուցակում ընդգրկելու է ամենատարբեր խավի մարդկանց. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է 2017թ. ԱԺ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչև դպրոցի տնօրեններ, հիմնարկի ղեկավարներ։
Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել։ Իշխող կուսակցությանը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում և տեսնում է, որ իր վարկանիշը բավականին ցածր է։ Ուստի, ընտրություններին հնարավորինս ձայներ հավաքելու համար որոշել է ցանկացած բնակավայրից իր ռեյտինգային ցուցակ ընդգրկել քիչ թե շատ հեղինակավոր մարդու, և այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ՝ նա ՀՀԿ անդամ է, թե ոչ, կարևորը, որ այնպիսի անձ լինի, որ տվյալ տարածքում կարողանա իր ազդեցությամբ Հանրապետականի օգտին ձայներ բերել։ Իսկ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն ռեյտինգային թեկնածուի օգտին տրված ձայները մեխանիկորեն հաշվարկվում են տվյալ կուսակցության օգտին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3097 դիտում
09:59 28-12-2016
ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց են ներդնում. «Հայկական ժամանակ»
3076 դիտում
09:53 07-02-2017
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հնարավոր է՝ հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Ժամանակ»
1635 դիտում
09:56 09-03-2016
ԲՀԿ-ում ներքին պայքար կա 2017-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը