5427 դիտում
15:00 09-03-2016
Հայաստանի երկնքից հնարավոր կլինի թռչել նվազագույնը 49 դոլարով. ՀՀ շուկա մտած նոր վրացի սեփականատերը կրկնեց տեղեկությունը
ՀՀ շուկա մտած «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին այսօր հայաստանյան լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում կրկնեց և վերահաստատեց տեղեկությունը, որ Հայաստանից շուտով հնարավոր կլինի թռչել սկսած 49 դոլարով:
«Գները կլինեն այնպիսին, որ հայերն առանց խնդիրների կարողանան տոմսեր գնել և թռչել այնտեղ, որտեղ ուզում են: Այնպիսի ծառայություն կմատուցենք, որ մրցունակ լինենք մյուս ավիաընկերությունների հետ»,- հայտարարեց Թ. Գաիաշվիլին:
Թռիչքներ կիրականացվեն դեպի Մոսկվա և այլ քաղաքներ՝ Թեհրան, Պրահա, Թել-Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լառնակա և Լոնդոն: Ավիաընկերության օդաչուները Հայաստանի քաղաքացիներ են և արդեն Երևանում են:
Թամազ Գաիաշվիլին հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ ավիաընկերությունը պատկանում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ ասելով. «Բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է բաժնետեր Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, 24 տոկոսը՝ Թամազ Գաիաշվիլիին»:
Թամազ Գաիաշվիլին վրացական "Airzena" ավիաընկերության հիմնադիրը և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա տեղակալը։ Ընկերությւոնը փետրվարի 22-ին է ստացել է օդանավ շահագործողի վկայական:
Ավիաընկերության անձնակազմը կազմված կլինի 350 մարդուց, որոնց թվում կլինեն վրացական «Airzena» ավիաընկերության մի քանի աշխատակիցներ, իսկ մնացած կադրերի ընտրությունը կկատարվի տեղի մասնագետներից։ «Armenia»-ի տրամադրության տակ կլինեն ինքնաթիռներ, որոնք շահագործում է «Airzena»-ն։
Հիշեցնենք, որ Հայաստանն առանց ազգային փոխադրողի մնաց 2013-ին՝ «Արմավիա» ընկերության սնանկանալուց հետո։ Դրանից հետո Հայաստանի ավիաշուկա մտավ Air Armenia ընկերությունը, որը 2014 թ. հոկտեմբերին սնանկության եզրին հայտնվեց ու դադարեցրեց թռիչքները։
Նմանատիպ նյութեր
26456 դիտում
09:48 11-10-2018
ՀՀ ներքին շուկայում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկայի գնից 5 դոլարով ավելի․ «Ժողովուրդ»
6803 դիտում
10:25 05-03-2016
Արդյո՞ք վրացի օլիգարխը 49 դոլարով չվերթներ կիրականացնի Երևանից Եվրոպա. «168 ժամ»
9103 դիտում
15:11 15-08-2021
Մենք կանգնած ենք նոր պատերազմի կամ նվազագույնը՝ սահմանային լուրջ էսկալացիայի շեմին. Նաիրա Զոհրաբյան
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ