Ճապոնիայում դատարանի վճռով դադարեցվելու է 2 ատոմային ռեակտորների աշխատանքը, հաղորդում է BBC-ն:
Դատարանը գտել է, որ նշված ռեակտորները սպառնալիք են հանդիսանում երկրի անվտանգության համար և պետք է որքան հնարավոր է շուտ կասեցնել նրանց աշխատանքը:
Անջատվելու են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 350 կմ հեռավորության վրա գտնվող Տակախամա ատոմակայանի 3-րդ և 4-րդ ռեակտորները: 4-րդ ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր փետրվարի վերջին, քանի որ տեխնիկական անսարքություններ էին ի հայտ եկել: 3-րդ ռեակտորը մինչ օրս աշխատում է:
Ռեակտորների աշխատանքը հսկում է Kansai Electric ընկերությունը, որը դատարանի որոշումը տխուր է անվանել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ընկերությունը պատրաստվում է դիմել բողոքարկել դատարանի որոշումը: