211652_close_icon
views-count3834 դիտում article-date 15:53 12-03-2016

Թուրքիայի նախագահը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին այց կկատարի Ադրբեջան, հաղորդում է apa.ru-ն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունենալու ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկների հետ: Էրդողանը մեծաթիվ պատվիրակության հետ Ադրբեջան պետք է մեկներ փետրվարի 18-ին, սակայն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով այցը հետաձգվել էր: Բաքվում նա մասնակցելու է նաև Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:

Նմանատիպ նյութեր