Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 59 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 32-ամյա Ամոյանը 0:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչը Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության հասավ խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: