837 դիտում
14:46 14-03-2016
«Կրթության բարելավում» վարկային ծրագիր. աշխատաժողովն ամփոփել է արդյունքները
Ծաղկաձորում ամփոփվել է "Կրթության բարելավում" վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության նախնական արդյունքները: ՀՀ ԿԳՆ "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հետազոտական աշխատանքն իրականացնելու համար ընտրվել է "Ի-Վի Քոնսալթինգ" ընկերությունը՝ "Այբ" կրթական հիմնադրամի հետ համատեղ: Հետազոտություն իրականացնող մասնագիտական խմբի կողմից կատարվել է կրթական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի ուսումնասիրություն, փորձ է արվել վերհանել խնդիրներն ու բացերը, դրանք համադրվել են մի քանի երկրների փորձի հետ, ինչպես նաև ներկայացվել են վերանայման առաջարկություններ:
Ուսումնասիրության մեջ ներկայացվել են աշխարհում առկա կրթակարգերի հիմնական մոդելները: Մասնագիտական խումբն արձանագրել է նաև, որ գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին: Իսկ Կրթակարգը, որը իրավական տեսանկյունից համարվում է գործող փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության արձանագրային որոշում, "Հանրակրթության մասին" ՀՀ օրենքի ընդունումից հետո փաստացի չի կիրառվում:
Փորձագետները դիտարկել են նաև 19 առարկայական չափորոշիչներ և ծրագրեր՝ հանրակրթության տարբեր աստիճաններում: Հետազոտվել է ավագ դպրոցում ընդհանուր, հումանիտար և բնագիտական դասարաններում դասաժամերի բաշխումը, որը ցույց է տվել, որ միջազգային միջին ցուցանիշներով բավական մեծ է ծանրաբեռնվածությունը, ինչը, սակայն, կրթության որակի տեսանկյունից արդյունավետ չէ:
Վերլուծության է ենթարկվել գնահատման գործող համակարգը, որպես խնդիր նշվել է, որ 1-ից 10 միավորանոց սանդղակում նվազագույն և առավելագույն նիշերը չեն կիրառվում:
Ներկայացվել են նաև առաջարկություններ, մասնավորապես տարրական և միջին դպրոցների տևողությունների փոփոխման, ծրագրերի վերանայման և բեռնաթափման, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչը կրթակարգով փոխարինելու, նոր կրթակարգ մշակելու վերաբերյալ:
Աշխատաժողովի արդյունքում որոշվել է, որ առկա հետազոտությունը վերջնական տեսքի կբերվի՝ հաշվի առնելով աշխատաժողովում կրթության փորձագետների կողմից հնչեցված կարծիքներն ու դիտողությունները:
Հանրակրթական պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության վերջնական և ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում:
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
16:16 21-08-2014
Կառավարությունը 20% համաֆինանսանվորում է նախատեսում միջազգային «Կրթության բարելավում» ծրագրում
975 դիտում
15:22 23-05-2022
ՀԲ-ն հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկը
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան