211652_close_icon
views-count4834 դիտում article-date 19:46 16-03-2016

Լիպ ամրոցում շրջում են երեխաների ոգիները

Լիպ ամրոցը կառուցվել է 15-րդ հարյուրամյակում Օկերրոլ կլանի կողմից։ Հնէաբանական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերել են մարդկային մնացորդներ ամրոցի նկուղներից մեկում, որոնք ամբողջապես տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել 3 սայլ։ Տեղացիները պատմում էն, որ ամրոցի տերերը մարդասպաններ էին վարձում իրենց սև գործերը անելու համար, իսկ հետո ամրոցի նկուղում փակում ու սովամահ անում այդ վարձկաններին։ Առեղծվածային պալատի ամենահայտնի ուրվականը ոչխար է՝ կիսով չափ փտած գլխով, որին տվել են «Օշօ» անունը։ Երբ նա հայտնվում է, հյուրերը զգում են անտանելի փտախտի հոտ։ Ամրոցում կա նաև տղամարդու ոգի, որը իր հետ ամեն տեղ գլորելով տանում է մի տակառ, որը վերցված է տեղի հոգևորականի 1922 թ.-ին այրված տնից։ Բացի այս երկուսից՝ կա ևս մեկը՝ Կարմիր օրիորդը։ Նրան հիմնականում տեսնում են ձեռքերում դանակ բռնած՝ ասես ուզում է հարձակվել մեկի վրա։ Ասում են՝ այս աղջնակը ինքնասպան է եղել, երբ նրան բռնաբարել են պալատականները։ Ամրոցում շրջում են երկու երեխաների ոգիները՝ Էմիլիինը, ով մահացել է 11 տարեկանում՝ ամրոցի պատուհանից ընկնելով, և Շարլոտայինը, ում մահվան պատճառը հայտնի չէ, իսկ մարմինը չունի գերեզման։

Նմանատիպ նյութեր