Նիժնի Նովգորոդում տղամարդը մահացել է, երբ էվակուատորով տարել են նրա ավտոմեքենան
ՌԴ Նիժնի Նովգորոդի բնակիչը մահացել է, երբ էվակուատորով տարել են նրա Ford Focus մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների` 39-ամյա տղամարդը կայանել է տրանսպորտային միջոցը հաշմանդամ վարորդների համար նախատեսված կայանատեղիում, ինչից հետո կնոջ հետ այցելել է տեղի սուպերմարկետներից մեկը:
Երբ տղամարդը իմացել է, որ իր ավտոմեքենան էվակուատորը տանում է, նա դուրս է եկել խանութից: Նրա հետևից դուրս է եկել նաև կինը, ով հայտնաբերել է մայթին ընկած մահացած ամուսնուն:
Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չկան և մեքենային նա չի մոտեցել:
Նշվում է նաև, որ տղամարդը հաշմանդամ չէր և իրավունք չուներ տվյալ վայրում կայանել ավտոմենքենան:
Դեպքի առիթվ հետաքննություն է կատարվում: