Թուրքիայի արևելքում՝ Թունջելի նահանգում ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում առգրավել է 650 կգ պայթուցիկ նյութ, որը տեղադրված է եղել ավտոմայրուղու վրա, գրում է Sabah թերթը:
Թերթը, հղում անելով իրավապահ մարմիններին, նշում է, որ ահաբեկչությունը ծրագրել էր իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ: Ավտոմեքենան պայթեցրել էր կին մահապարտը:
Ավելի ուշ Գերմանիայի իշխանությունները նախազգուշացրեցին, որ Անկարայում կրկին ահաբեկչություններ են նախապատրաստվում և որոշ ժամանակով փայեց իր դիվանագիտական ներկայացուցչությունները: