211652_close_icon
views-count3093 դիտում article-date 13:06 18-03-2016

Սաուդյան Արաբիան հնարավոր է հրաժարվի նավթից

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են հրաժարվել նավթից՝ եկամտի գլխավոր աղբյուրից և որպես էներգաապահովման աղբյուրից: Այդ մասին գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով թագավորության նավթի նախարար Ալի ալ-Նաիմիին: Թերթը նշում է, որ երկիրը մտադիր է կենտրոնանալ վերականգնվող էներգիայի աղբյուրների ուղղությամբ: «Չեմ կարծում, որ գոյություն ունի առավել իդեալական երկիր էներգետիկայի վերականգնման համար, քան Սաուդյան Արաբիան է»,-ընդգծել է նախարարը: Վերջինիս խոսքով՝ երկրում շատ կան ազատմ չօգտագործվող տարածքներ, ինչպես նաև ավազի գերավելցուկ, ինչը անհրաժեշտ է արևային էլեկտրակայաններ կառուցելու համար: Այդուհանդերձ, նա հավելել է, որ դժվար թե խոսքը իրականություն դառնա առաջիկա 50 տարում. «Առաջիկա 50 տարիներին մարդկությունը չի հրաժարվի վառելիքից»:

Նմանատիպ նյութեր