1918 դիտում
13:59 18-03-2016
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների գործով դատական նիստը. ներկայացվել են նաեւ հեռախոսազանգերի գաղտնազերծումներ
Գյումրիում այսօր՝ մարտի 18-ին շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը:
Ինչպես փոանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, շարունակվում է նյութերի հրապարակման փուլը: Հրապարակվեցին այն վայրից՝ պոմպակայանից արված լուսանկարները, որտեղ ենթադրաբար թաքնվել է Վալերի Պերմյակովը: Այնտեղ նաեւ ծածկոց է հայտնաբերվել:
Դատախազը ներկայացրեց նաեւ հեռախոսազանգերի գաղտնազերծումներ: Ավելի ուշ դատական նիստը ընդհատվեց էլեկտրաէներգիայի ընդհատման պատճառով:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
13:10 26-02-2016
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը. այն սկսվեց ուշացումով
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»