211652_close_icon
views-count5366 դիտում article-date 20:10 18-03-2016

Հաստատվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի համար ներկրվող ապրանքները մաքսատուրքերից ազատելու մասին նախագիծը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման  երրորդ գծի կառուցման համար ապրանքները  ներմուծման մաքսային տուրքերից  ազատելու մասին որոշման նախագիծը: Այս մասին տեղակացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Համաձայն որոշման նախագծի՝ նման զեղչեր ստանալու համար ներմուծողը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին պետք է ներկայացնի ներկրվող ապրանքների՝ այդ նպատակին ծառայելու մասին վկայող տեղեկույթ: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ ԵՏՀ-ն, Եվրասիական տնտեսական միության կազմում մշտապես գործող մարմին է, որը սկսել է գործել 2012 թվականի փետրվարի 2-ից: Հիշեցնենք, որ միության շրջանակներում պետք է երաշխավորվի անդամ երկրների ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատությունը:  Տվյալ միջոցառումն ուղղված է  Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման  երրորդ գծի կառուցման համար Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորվածությունների կատարմանը:

Նմանատիպ նյութեր