211652_close_icon
views-count10053 դիտում article-date 12:21 21-03-2016

Գողություն դպրոցից. տնօրենի աշխատասենյակից գողացել են խոշոր չափի գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին գողություն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ագարակաձոր գյուղի բնակիչ, նույն գյուղի Յու. Խաչատրյանի անվան դպրոցի տնօրեն, 41-ամյա Նաիրա Հովհաննիսյանը ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել է, որ մարտի 19-ի ժամը 16:00-ից մինչև մարտի 20-ի ժամը 17:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դպրոցի իր աշխատասենյակի դռան ապակին կոտրելու միջոցով ներս են մտել և թղթապանակի մեջ եղած 103 հազար դրամ գումարը գողացել են: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր