211652_close_icon
views-count1352 դիտում article-date 17:40 21-03-2016

Օբյեկտիվ քննության նպատակով՝ փաստաթուղթ կեղծելու գործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ստուգման արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներառելու դեպքի առթիվ Գ. Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2016 թվականի մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր