211652_close_icon
views-count1533 դիտում article-date 13:50 22-03-2016

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է հաշվառել օլիգարխների առյուծներին ու վագրերին

Բնապահպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով առաջարկվում է որպես պարտադիր պայման, որ վայրի կենդանիներ պահող բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք, հաշվառման ներկայացնեն իրենց մոտ առկա վայրի կենդանիներին: «Սահմանված ժամանակահատվածում պարտավոր են լինելու գրանցել իրենց առանձնատներում պահվող վայրի կենդանիներին: Գալ, գրանցվել, որպեսզի մանրամասն հաշվառում իրականացվի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը՝ նշելով, որ այսօր առանց դրա անհնար է Հայաստանում պահվող վայրի կենադանիների քանակները հաշվառել: «Որոհետև նրանք տարբեր ճանապարհով են հայտնվել տարբեր մարդկանց առանձնատներում և մասնավոր հանրային վայրերում և հայնտվել են տարբեր ժամանակահատվածներում: Կան կենդանիներ, որոնք արդեն երրորդ-չորրորդ սերնդի կենդանիներ են: Դրա համար սահմանված ժամանակահատվածն անցնելուց հետո արդեն կսահմանվեն խիստ պատիժներ: Հայաստանում բոլորին հայտնի է, թե ով կամ ովքեր են առյուծներ, արջեր ու այլ վայրի կենդանիներ պահում: Սակայն, եթե նրանք կամավոր չներկայացնեն հաշվառումը, ապա ինչպե՞ս է նախարարությունը այն իրականացնելու. գնալու՞ է նրանց տուն ու համարակալի՞»,-ասաց Բնապահպանության նախարարության պաշտոնյան: Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ ներդրված է լինելու ինքնահսկման մոտեցումը, որ նման անձինք իրենք առաջին հերթին շահագրգռված լինեն իրենց կենդանիներին հաշվառելու հարցում: Ապա ասաց՝ ինչո՞ւ ոչ՝ կլինեն նաև տեսչական այցեր:

Նմանատիպ նյութեր