1528 դիտում
18:50 22-03-2016
Երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս պետք է ցուցաբերել հատուկ զգուշավորություն. ՀՀ արդարադատության նախարարություն
«Երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները և լրատվամիջոցները, անձնական տվյալները պետք է հրապարակայնացնեն միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով»,- այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մարտի
21-ին հրապարակած խորհրդատվական որոշման մեջ (http://moj.am/storage/uploads/Save-the-Children-FINAL-1.pdf ): Վերջինի համար հիմք է հանդիսացել Save the Children միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից գործակալությանն ուղղված գրությունը՝ վերջերս մամուլում հայտնված հրապարակումներից մեկի՝ Երևանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետևանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման վերաբերյալ:
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին և լրատվամիջոցներին երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել հատուկ զգուշավորություն երեխաներին չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ (փոխել երեխայի անունը, օգտագործել միայն անվան առաջին տառերը, փակել լուսանկարում երեխայի դեմքը և այլն), երեխաների անձնական տվյալները հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարևոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար և ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:
Նմանատիպ նյութեր
3455 դիտում
12:38 14-01-2021
Մանկահասակ երեխաների լուսանկարներ հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն. ՄԻՊ
Այս բաժնից
1279 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1486 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1501 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ