2728 դիտում
20:26 22-03-2016
«Սանիթեք»-ը կոչով դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները
Ս.թ. մարտի 22-ին «Սանիթեք» ընկերությունը բրիֆինգ է հրավիրել մամուլի ներկայացուցիչների համար, որում, մասնավորապես, անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած աղբամանների այրման արտառոց դեպքին:
Ընկերության ադմինիտրատիվ ղեկավար Արա Կարապետյանը իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Նախորդ շաբաթ «Սանիթեք» ընկերությունը մուտք գործեց իր կողմից սպասարկվող թվով 11-րդ վարչական շրջանը՝ Էրեբունին:
Աշխատելով արտակարգ ռեժիմով՝ մեկ գիշերվա ընթացքում մեր աշխատակիցները թվով 900 աղբամաններ տեղադրեցին Էրեբունի վարչական շրջանում: Եվ ինքնին այն փաստը, որ «Սանիթեքը» աղբահանության ու սանմաքրման աշխատանքներ է իրականացնելու ևս մեկ վարչական շրջանում, բնակիչների կողմից շատ դրական արձագանք ստացավ: Բայց պատկերացրեք մեր զարմանքը, երբ արդեն հաջորդ օրը բացահայտեցինք, որ թվով 6 աղբամաններ են այրվել և բազմաթիվ աղբամաններ էլ վնասվել են: Դրանցից ոմանք այրվում են պատահաբար կամ անուշադրության պատճառով, երբ, օրինակ, բնակիչները ծխախոտի մնացորդ են նետում աղբամանի մեջ:
Սակայն լինում են նաև դեպքեր, երբ աղբամաններն այրվում են դիտավորյալ և նման դեպքերը հանձնվում են Ոստիկանության
քննությանը: Այուհանդերձ Սանիթեֆը հորդորում է բնակիչներին ավելի ուշադիր և զգույշ լինել:
«Սանիթեք»-ը մեկ տարվա ընթացքում մեծ ներդրումներ է արել Հայաստանում՝ Երևանի աղբահանությունը միջազգային ստանդարտներով կազմակերպելու համար: Մենք ակնկալում էինք, որ Երևանի բնակիչները համագործակցային կլինեին և ոչ թե միտումնավոր վնաս կհասցնեին թե՛ «Սանիթեքին», և թե՛ շրջակա միջավայրին»:
Սանիթեք» ընկերությունը հորդորում է բնակիչներին խնամքով վերաբերվել իրենց շրջապատին, աղբը նետել միայն սահմանված վայրերում և չայրել աղբամանները: Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունն իր աշխատանքները կազմակերպում է ժամանակակից տեխնիկայով, իսկ մայրաքաղաքում տեղադրված են գերմանական արտադրության բարձրարժեք աղբամաններ, որոնց այրման հետ կապված ընկերությունը մեծ կորուստներ է կրում: «Սանիթեք» ընկերությունը ձգտում է Երևանի բնակիչներին մատուցել լավագույն ծառայությունը, սակայն այդ գործում ակնկալում է և հույս ունի ստանալու բնակիչների օգնությունը և փոխըմբռնումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4250 դիտում
11:42 18-05-2017
«Սանիթեք»-ը պարզաբանում է. ընկերության աղբամանները բացարձակապես անվտանգ են
886 դիտում
19:50 26-08-2023
Մի՛ այրեք խոզանները․ Շրջակա միջավայրի նախարարության հորդորը
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան