211652_close_icon
views-count15593 դիտում article-date 23:30 26-03-2016

Աննա թագուհու վրեժը և մարդասեր ծովահենը

Էդվարդ Թիչը (Edward Teach), մականունը՝ «Սև մորուք» (Blackbeard), ծնվել է 1667թ. Բրիստոլում, Անգլիա: Մանկության և պատանեկության մասին ստույգ ոչինչ հայտնի չէ: Ենթադրելի է, որ կրթություն է ստացել, նավաստիական գերազանց փորձառություն է ձեռք բերել և որոշ ժամանակ հրահանգիչ է աշխատել: Այստեղից նրա մականունը՝ Teach, որը թարգմանաբար նշանակում է՝ սովորեցնող: Էդվարդ Թիչի մասին առաջին վավերագրական արձանագրությունն արված է 1713թ.-ին, երբ նա նավապետ Բենջամին Հարնիգոլդի հրամանատարության ներքո մասնակցում էր Իսպանական ժառանգության համար պատերազմին, մասնավորապես՝ «Աննա թագուհու պատերազմին»՝ (Անգլիայի և Ֆրանսիայի միջև պատերազմ ամերիկյան գաղութների համար 1702-1713թթ.): Նավերի տեղեկամատյանում հիշատակվում է, որ 1713թ.-ին երիտասարդ, քաջ, ուժեղ և նախաձեռնող նավաստի Էդվարդին շնորհվել է բոցմանի կոչում: [img]/ups/images/0324776001458975945382578.jpg[/img] [i]Աննա՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի, Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության առաջին միապետը 1702-1714թթ.[/i] 1714թ. ավարտվում է Իսպանական ժառանգության համար պատերազմը, սակայն Հարնիգհոլդն ու Թիչը զենքը ցած չեն դնում, շարունակում են հարձակվել և թալանել ֆրանսիական նավերը: 1716 վերջում Հարնիգոլդը Թիչին է հանձնում ֆրանսիացիներից առգրավված նավերից մեկը: [img]/ups/images/0712307001458975970515609.png[/img] [i]Բենջամին Հարնիգոլդ[/i] 1717թ. Boston News-Letter թերթում հիշատակվում է ծովահեն Էդվարդ Թիչի մասին, թե ինչպես է Թիչը Բերմուդյան եռանկյունու մոտ գրավել առևտրական առագաստանավ, առգրավել բեռը, սակայն ոչ ոքի չի սպանել և նավը չի առգրավել: Իսկ ֆրանսիական ստրկավաճառների «Կոնկորդ» ֆրեգատն առգրավում է, անձնակազմին իջեցնում են Կարիբյան ծովում գտնվող Բեկիա կղզում, թողնելով նրանց նավակներ և սնունդ: Թիչը «Կոնկորդ» նավը վերածում է ծովահենային ռազմանավի, տեղադրում է 40 թնդանոթ և վերանվանում «Աննա թագուհու վրեժը»: [img]/ups/images/0904541001458975994707154.jpg[/img] [i]«Աննա թագուհու վրեժը» նավը[/i] Էդվարդ Թիչի մի հարձակման մասին նկարագրություն է թողել լրագրության հիմնադիր Դանիել Դեֆոն: Մեջբերելով ոմն նավաստու վկայությունը, Դեֆոն պատմում է, թե ինչպես է Թիչը ջախջախել 40 թնդանոթ ունեցող «Սկարբորո» նավը: [img]/ups/images/0526124001458976014864511.jpg[/img] [i]Էդվարդ Թիչ (հետին պլանում «Աննա թագուհու վրեժը» նավն է)[/i] Անգլիացի ծովայինների ավազակությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Իսպանիայի բազմաթիվ նոտաներից հետո Անգլիան Բահամյան կղզիների նոր նահանգապետ Վուդս Ռոջերսին հանձնարարում է զինաթափել անկառավարելի ռազմանավերը: Վուդս Ռոջերսը 1717թ. հունվարին անգլիական նավապետերին առաջարկում է դադարեցնել ֆրանսիական նավերի թալանը, ափ հանել ռազմանավերն ու զինաթափվել՝ խոստանալով համաներում: Հարնգոլդն իր նավերը, զենքերը, հարստությունները հանձնում է բրիտանական իշխանություններին և ափ հանում իր նավատորմը: Իսկ Թիչը արհամարելով նահանգապետի առաջարկը չի հանձնվում, իր նավի վրայից իջեցնում է անգլիական դրոշը և բարձրացնում ծովահենային սև դրոշ: [img]/ups/images/0232404001458976033615340.png[/img] [i]«Աննա թագուհու վրեժը» նավի ծովահենային դրոշը[/i] Նա Փոքր Անթիլյան կղզիների երկայնքով հարձակվում ու թալանում է բոլոր առևտրական նավերը (արձանագրվել են Սենթ Վինսենթ, Սենթ Լուչիա, Նևիս, Անտիգուա կղզիների մոտ կատարված հարձակումները), նույնիսկ անգլիական նավերը: Սուրբ Վինսենտ կղզու մոտակայքում Թիչի ծովահենները բրիտանական առևտրական մեծ նավ են ձերբակալում, բռնագրավելում թանկարժեք իրերն ու բեռները, անձնակազմին իջեցնում են կղզու վրա, իսկ նավն այրում: 1718-ի հունվարին Թիչի ծովահենների թիվը հասնում է 300-ի: Հունվարի վերջին «Աննա թագուհու վրեժը» խարիսխ է գցում Հյուսիսային կարոլինայի Բաթթաուն քաղաքի մոտ: Այս փոքրիկ քաղաքը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր 8.000 մարդ, հարմար կայանատեղի է դառնում Թիչի համար: 1718-ի ապրիլին Հոնդուրաս ծոցում Թիչը գրավում է անգլիական «Արկած» նավը (նավապետ Դավիթ Հարիոթ), ինչպես նաև Կուբայից եկող իսպանական առևտրական մի նավ և ստիպում նրանց միանալ ծովահենների իր նավատորմին: Այնուհետև նավարկելով հյուսիս, Թիչը մոտենում է Հյուսիսային Ամերիկայի ափերին: [img]/ups/images/0799246001458976072559146.jpg[/img] [i]Էդվարդ Թիչի նկարը Boston News-Letter թերթից[/i] 1718-ի մայիսին «Աննա թագուհու վրեժը» երեք այլ ծովահենային նավերի հետ փակում են Հարավային Կարոլինայի Չարլստոն նավահանգիստը և մի քանի օրվա ընթացքում ծուղակը գցում նավահանգիստ մտնող 9 նավերի, որոնց հարուստ ուղևորներին պատանդ են վերցնում: Հսկայական փրկագին ստանալուց հետո Թիչը բաց է թողնում պատանդներին և նավարկում դեպի Հյուսիսային Կարոլինա: Նա կաշառում է Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Չարլզ Իդենին և շարունակում է զբաղվել կողոպուտով: [img]/ups/images/0913567001458976098353058.jpg[/img] [i]Վիրջինիայի նահանգապետ Ալեքսանդր Սպոտսվուդ[/i] 1718-ի աշնանը Վիրջինիայի նահանգապետ Ալեքսանդր Սպոտսվուդը Էդվարդ Թիչին ձերբակալողին կամ սպանողին 100 ֆունտ ստերլինգ պարգև է խոստանում: Այդ պարգևը ստանալու ակնկալիքով անգլիական լեյտենանտ Ռոբերտ Մեյնարդը դուրս է գալիս ծով՝ Թիչին ոչնչացնելու նպատակով: [img]/ups/images/0234147001458976123100946.jpg[/img] [i]Էդվարդ Թիչի գլխի համար խոստացվող դրամական պարգևի մասին հայտարարությունը[/i] Մեյնարդն ու Թիչը հանդիպում են Օկրակոկ կղզու մոտ 1718թ. նոյեմբերի 22-ին: Մեյնարդը նավի վրա թնդանոթներ չի տեղակայում: Տեսնելով մոտեցող Թիչի նավի դրոշը, Մեյնարդը կարգադրում է անձնակազմին թաքնվել: Թիչը տեսնելով, որ դիմացի նավը թնդանոթներ չունի, իսկ տախտակամածին ընդամենը մի քանի մարդ է երևում, հրամայում է աբորդաժ և ծովահենները ցատկում են Մեյնարդի նավի վրա: Այդ ժամանակ Մեյնարդի մարդիկ թաքստոցներից անակնկալ կրակ են բացում ծովահենների վրա և սկսվում է անհավասար ձեռնամարտը: [img]/ups/images/0356177001458976946491521.jpg[/img] [i]1718թ. նյեմբերի 22-ի ծովամարտը[/i] Ձեռնամարտի ընթացքում Էդվարդ Թիչը ստանում է թրի 20 հարված և հրազենային 5 վերք: Այդ ընթացքում հասցնում է կոտորել հակառակորդների կեսին, կտրում է Մեյնարդի մի ձեռքի 4 մատները, սակայն բազմաթիվ վերքերից զոհվում է: Մեյներդը գլատում է մահացած Թիչին, մարմինը նետում ջուրը, իսկ գլուխը կապում նավախելին: [img]/ups/images/0502557001458976969561513.jpg[/img] Թիչի «Աննա թագուհու վրեժը» նավը այրում ու խորտակում են: Իսկ ծովահեններից 13-ը ձերբակալվում են և կախաղան հանվում Վիլյամսբուգ քաղաքում: Կախաղանից առաջ ծովահենները վկայում են, որ Էդվարդ Թիչը ահռելի քանակությամբ գանձեր է թաքցրել անմարդաբնակ Հորդա կղզում: Այդ գանձերը մինչ օրս չեն հայտնաբերվել: [img]/ups/images/0728750001458976984571063.jpg[/img] 2011թ. ծովի հատակից դուրս են բերվում «Աննա թագուհու վրեժը» նավի մնացորդները և խարիսխը: Այդ տեղում հնագետները հայտնաբերում են նաև թրի ոսկեզոծ դաստակ, որը ենթադրաբար պատկանել է Էդվարդ Թիչին: [img]/ups/images/045514700145897798496879.jpg[/img] [i]Էդվարդ Թիչի թրի ոսկեզոծ դաստակը[/i] Էդվարդ Թիչը սիրում էր սարսափեցնել իր թշնամիներին: Նա մարտերի ժամանակ մորուքին պատրույգներ էր հյուսում, վառում և նետվում մարտի: Այդպիսով, բերանից կարծես կրակ ու ծուխ հանելով դժոխային սարսափ էր տարածում թշնամու շարքերում: Այստեղից նրա «Սև մորուք» մականունը: [img]/ups/images/0700098001458977030527700.jpg[/img] [i]«Աննա թագուհու վրեժը» նավի խարիսխը[/i] Հաշվենկատ և խորաթափանց նավապետ Էդվարդ Թիչը խուսափում էր ուժի կիրառումից, ծովահենային հարձակումներն իրականացնում էր վախեցնելով իր զարհուրելի պատկերով: Էդվարդն իմաստուն ու արդարամիտ էր կառավարում իր անձնակազմը: Նրա նավի վրա գերիներին չէին սպանում կամ խոշտանգում: Այդ պատճառով մահից հետո Թիչը ռոմանտիզացվում է և ծովահենների մասին բազմաթիվ ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուր հանդիսանում: Թիչը Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպի հերոսներից Ֆլինտի նախատիպն է: Թիչի կերպարի վերջին էկրանավորումը կայացել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի չորրորդ մասում: [img]/ups/images/0172940001458977046812589.jpg[/img] [i]Կադր «Կարիբնյան ծովի ծովահեններ» ֆիլմից[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր