6121 դիտում
11:54 28-03-2016
Մարտակերտում զոհված «Արծիվ» մահապարտի որդին այսօր ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1975 թվականին ծնված Հարություն Հարությունյանի մայրը՝ Նախշուն Ասատրյանը, դիմում է մեր աջակցությանը որդու կյանքը փրկելու համար: 2015 թվականի հոկտեմբերին Հարությունը կտրուկ վատացել է, շտապօգնության մեքենայով հասցրել են հիվանդանոց, ախտորոշվել է երիկամների խրոնիկական գլոմերոնեֆրիտ, հիպերտոնիա, երկրորդային անեմիա, հեմոդիալիզ, էքսուրատիվ պլևրիտ, քթային արյունահոսություն:
Այժմ հիվանդր գտնվում է դիսպանսեր հսկողության տակ և շաբաթական երեք անգամ Էրեբունի ԲԿ -ում ստանում է դիալիզ: Քանի որ երիկամների ֆունկցիան ախտահարված է, օրգանիզմում առկա է ազոտի ավելցուկ և արյան բարձր ճնշում, նա չի կարողանում աշխատել:Երիտասարդը զոհված մահապարտ ազատամարտիկ Մհեր Հարությունյանի որդին է, մայրը մանկավարժ, ինքն էլ մասնագիտությամբ իրավաբան: Ապրում են վարձով և չունեն լիարժեք բուժում ստանալու ոչ մի հնարավորություն: Հարությունը Գերմանիայից ստացել է հրավեր հիվանդության հետազոտության և բուժման համար, որի նախնական արժեքն է 7000 Եվրո:
Հարությունի հեռախոսահամարներն են՝ +37441 120 075, +37493 180 059:
Ցանկացողները կարող են աջակցել հետևյալ հաշվեհամարներով՝
Արարատում՝ 1510028841620100 ՀՀ ԴՐԱՄ,
Արցախբանկում ՝22314001226902 ԱՄՆ դոլար (SWIFT:ARTSAM22)
Ստացող՝ Հարություն Հարությունյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին