2767 դիտում
16:10 25-02-2016
Արցախյան պատերազմի մահապարտների ջոկատում զոհված Մհեր Հարությունյանի որդին այսօր ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1975 թվականին ծնված Հարություն Հարությունյանի մայրը՝ Նախշուն Ասատրյանը, դիմում է հանրության աջակցությանը: 2015 թվականի հոկտեմբերին Հարությունը կտրուկ վատացել է, շտապօգնության մեքենայով նրան հիվանդանոց են հասցրել, և նրա կյանքը հաջողվել է փրկել մեծ դժվարությամբ:
Նրա երիկամներում ախտորոշվել է խրոնիկական գլոմերոնեֆրիտ, հիպերտոնիա, երկրորդային անեմիա, հեմոդիալիզ, էքսուրատիվ պլևրիտ, քթային արյունահոսություն: Այժմ հիվանդր գտնվում է դիսպանսեր հսկողության տակ և շաբաթական երեք անգամ Էրեբունի ԲԿ -ում ստանում է դիալիզ:
Քանի որ երիկամների ֆունկցիան ախտահարված է, օրգանիզմում առկա է ազոտի ավելցուկ և արյան բարձր ճնշում, նա չի կարողանում աշխատել: Երիտասարդը զոհված մահապարտ ազատամարտիկ Մհեր Հարությունյանի որդին է, մայրը մանկավարժ, ինքն էլ մասնագիտությամբ իրավաբան, սակայն հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել: Ապրում են վարձով և չունեն ոչ մի հնարավորություն լիարժեք բուժում ստանալու համար: Հարությունը Գերմանիայից ստացել հրավեր հիվանդության հետազոտության և բուժման համար, որի նպատակով անհրաժեշտ է 7000 Եվրո:
Արարատբանկում և Արցախբանկում Հարություն Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ: Ցանկացողները կարող են իրենց ներդրումները կատարել
[b]Արարատում՝ 1510028841620100 ՀՀ դրամ:
Արցախբանկում՝ 22314001226902 ԱՄՆ դոլար (SWIFT:ARTSAM22):[/b]
Նախշուն Ասատրյանի հեռախոսահամարերն են՝ [b]+37441 12 00 75, +37493 18 00 59:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6118 դիտում
11:54 28-03-2016
Մարտակերտում զոհված «Արծիվ» մահապարտի որդին այսօր ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»