211652_close_icon
views-count826 դիտում article-date 10:52 11-08-2024

Խոցված ուկրաինական հրթիռն ընկել է Կուրսկում բնակելի շենքի վրա․ տուժել է 13 մարդ

կիրակի գիշերը խոցված ուկրաինական հրթիռն ընկել է Կուրսկում բնակելի շենքի վրա։ Արդյունքում տուժել է 13 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Մահվան դեպքեր չկան։ Կիրակի առավոտյան Վորոնեժն է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակմանը։ Քաղաքում ավերածություններ են գրանցվել. ասել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Գրում է ria.ru-ն։

«Վորոնեժի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վնաս է հասցվել վարչական շենքին և կոմունալ օբյեկտին, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- գրել է նա Telegram-ում։

Միաժամանակ, տարածաշրջանում պահպանվում է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգը։ Տարածքի վրա շարունակում են ոչնչացվել թշնամու անօդաչու սարքերը։ Գուսևի խոսքով՝ վերացվել է ավելի քան 10 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Նմանատիպ նյութեր