211652_close_icon
views-count9068 դիտում article-date 18:35 26-11-2017

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը. հաջորդը՝ հավակնորդների մրցաշարն է

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը: Եզրափակիչ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ և 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաև ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն և լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լևոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով: Ճիշտ է, հայ գրոսմայստերի համար մրցաշարը զուտ ներկայացուցչական նշանակություն ուներ, քանի որ նա՝ որպես ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր, արդեն նվաճել էր հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Եվս յոթ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցեցին 5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան): Գրան Պրիի արդյունքներով հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ): Հավակնորդների մրցաշարին, որը կընթանա հաջորդ տարվա մարտի 10-ից 28-ը Բեռլինում, կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը և Սերգեյ Կարյակինը:

Նմանատիպ նյութեր