211652_close_icon
views-count5260 դիտում article-date 21:28 29-03-2016

Ինչո՞ւ էին Eminem-ին դպրոցում ծեծի ենթարկում

Էմինեմն ունի շոտլանդական, անգլիական, գերմանական, շվեյցարական, լեհական և լյուքսեմբուրգյան արմատներ։ Իր մայրն ընդամենը 15 տարեկան էր, երբ ամուսնացավ հոր հետ։ Ամուսնությունից երեք տարի անց ծնվում է Մարշալը։ Որոշ ժամանակ անց, երբ Էմինեմը 18 ամսական էր, նրա հայրը լքում է ընտանիքը, գնում է Կալիֆորնիա և այլևս չի տեսնվում որդու հետ։ Նա մեծանում է մոր հետ չքավորության մեջ։ Ձգտելով ավելի լավ կյանքի, Դեբբի Նելսոնը մի քանի անգամ փոխում է իր բնակավայրը։ Ի վերջո, նրանք հաստատվում է Դետրոյթում, որտեղ բնակչության մեծամասնությունը աֆրոամերիկացիներ են լինում։ Դա Մարշալի և իր սևամորթ տարեկիցների միջև լարված հարաբերությունների պատճառ է դառնում։ Արդյունքում Մարշալին դպրոցում ծեծի են ենթարկում, որից հետո նա մոտ 10 օր չի կարողանում ուշքի գալ։ Չնայած սևամորթ MC-ների անդադար հարձակումներին (համարվում էր, որ սպիտակները չեն կարող ռեփեր լինել), Էմինեմը հաջողությամբ մասնակցում էր բաթլներին և աստիճանաբար արժանանում է հանրության ուշադրությանը։ Էմինեմի՝ ռեփեր դարձնելու գործում մեծ դեր է խաղացել իր լավագույն ընկեր Proof-ը, ով հետագայում դառնում է D12 խմբի անդամ։

Նմանատիպ նյութեր