211652_close_icon
views-count3179 դիտում article-date 09:34 29-03-2016

Թեյի պատմությունը

Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։ 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով։ 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։ 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ և թեյարաններ։ Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։

Նմանատիպ նյութեր