211652_close_icon
views-count6514 դիտում article-date 23:12 31-03-2016

Խնձորը միաժամանակ և միրգ է, և դեղ

Խնձորը հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։ Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։ Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։ Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։

Նմանատիպ նյութեր