Նավթի համաշխարհային գներն իջել են
Նավթի միջազգային շուկայում գնային անկում է գրանցվել: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները, գրում է Bloomberg-ը:
Այսպես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան մատակարարումների արժեքը նվազել է 1,21 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 39,84 ԱՄՆ դոլար:
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիսյան մատակարարումների գինը ընկել է 1,38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 37,81 ԱՄՆ դոլար: