211652_close_icon
views-count5502 դիտում article-date 09:56 06-04-2016

Ադրբեջանի ղեկավարությանը պետք Է մտցնել ահաբեկիչների ցուցակի մեջ. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ նախագահի, մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ պատասխանեց մեր մի քանի հարցերին։ [b]- Պարոն Բաբայան, գիշերը հակառակորդը «Սմերչ» Է կիրառել։ Կա՞ն վնասված բնակավայրեր։[/b] - Ինչքան գիտեմ՝ կիրառվել Է սահմանամերձ շրջաններում, բայց ավերածությունների և կորուստների մասին տեղեկություններ չունենք։ Կարելի Է ասել, որ չկան այդպիսի կորուստներ։ Մարդկային կորուստներ չունենք։ [b]- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին: Նախօրեին ևս եղել էր նման սպառնալիք։ Ստեփանակերտը պաշտոնապես արձագանքելո՞ւ է այս սպառնալիքներին։[/b] - Ադրբեջանն ահաբեկչական պետության Է, բոլորս գիտենք։ Կարծում եմ, նման հայտարարություններից հետո Ադրբեջանի ղեկավարությանը անմիջապես պետք Է մտցնել ահաբեկիչների ցուցակի մեջ, որովհետև սա ոչ այլ ինչ Է, քան ահաբեկչության մասին հայտարարության և մոլագարություն։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել։ Մենք տեսել ենք ինչ է ռմբակոծությունը, Բաքուն չի տեսել։ Այդ մասին պետք է հիշի նաև ադրբեջանական կողմը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր