Մենք պետք է կանգնենք մինչև վերջ. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
[b]– Հայաստանում որոշ ուժեր հայտարարում են, թե իբր փորձ է արվում մարդկանց ներշնչել, որ պետք է հաշտվել Արցախի հարավային հատվածի կորստի հետ: Նման փորձ կամ մտադրություն կա՞:[/b]
– Թե ինչ է կատարվում Հայաստանում, դուք պետք է ասեք: Խնդիրն այն է, որ այստեղ մարտնչում է ժողովուրդը, և կարևորն այն է, որ փրկենք Արցախը: Մնացած հարցերը՝ հետո:
[b]– Պարոն Բաբայան, ոչ ոք չէր մտածի, որ պատերազմն այսքան երկար կտևի, բայց մեկ ամսից ավելի է՝ շարունակվում է: Հնչում են կարծիքներ, որ պետք է պատրաստ լինել նույնիսկ տարիներ: Համամի՞տ եք:[/b]
– Մենք պետք է կանգնենք մինչև վերջ: Ինչքան դա կտևի՝ ցույց կտա ժամանակը, բայց կանգնելու ենք մինչև վերջ: Մեր տղաները, որ հասարակ զինվորներ են, իսկապես իրականացնում են աննկարագրելի գործողություններ, սխրանքներ են կատարում, և դա կարծում եմ՝ ոսկե տառերով է գրվելու և՛ մեր պատմության, և՛ համաշխարհային ռազմական պատմության էջերում:
[b]– Կարո՞ղ ենք բնորոշել, թե պատերազմի որ փուլում ենք հիմա:[/b]
– Ամենաթեժ փուլում ենք և պետք է կանգնենք մինչև վերջ, ուրիշ տարբերակ չունենք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]