4286 դիտում
11:51 06-04-2016
Շարմազանովը՝ Չավուշօղլուին. ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում
Տխրահռչակ Չավուշօղլուն այս հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում նախօրեին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանական թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի: Թուրք դիվանագետը մեղադրել է Հայաստանին ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ, քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արեւելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Չավուշօղլուի՝ Ալիեւին սատարող հայտարարությունն Էդուարդ Շարմազանովին հիշեցրել է Հիտլերի եւ Մուսոլինիի եղբայրության կոչերը, որոնց ահաբեկչական քաղաքականությունը ձախողվել է:
«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, պետք է նշեմ, որ ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,-ամփոփել է ԱԺ փոխնախագահը:
Նմանատիպ նյութեր
1844 դիտում
14:42 26-12-2018
Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանովի պատասխանը Չավուշօղլուին
10072 դիտում
20:50 30-11-2017
Թուրքիան երբևէ չի կարող անելիք ունենալ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանով
5830 դիտում
20:18 16-08-2016
Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում. Ռ.Մեհրաբյան
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին