Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում. Ռ.Մեհրաբյան
Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում և պետք Է հնարավորինս հեռու մնա կարգավորման գործընթացից
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարող է քննարկվել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում:
«Նաև պետք է հեռու մնալ բոլոր նրանցից, ովքեր Թուրքիայի ականջից բռնած քարշ են տալիս դեպի կարգավորման գործընթաց»,- հավելեց Ռ. Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն ասել էր.«Մենք այդ ձևաչափը քննարկել ենք Ադրբեջանում կայացած հանդիպումների ժամանակ: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ ձեւաչափը: Այդ նախաձեռնության մասին արտահայտվել է նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Ռուսաստանը դրական է գնահատել այդ ձեւաչափը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում»:
Քաղաքագետի համոզմամբ՝ այդ կերպ փորձ է արվում Արևմտյան միջնորդների «ոտքերը կտրել բանակցությունների սեղանից», սակայն վստահ է, որ Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի դա տեղի չունենա:
Անդրադառնալով Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպմանը, քաղաքագետը նշեց, թե հանդիպման ընթացքում երկու նախագահները խոսում էին տրամագծորեն հակառակ մոտեցումների մասին: Գոնե Արցախի հարցում «Ինչ վերաբերվում է կոնֆլիկտի լուծմանը, ապա Ռուսաստանն ուզում է մի բան՝ չկարգավորված կոնֆլիկտ տարածաշրջանում և իր ռազմական ներկայությունն այնտեղ ապահովել հայկական շահերի հաշվին: Անընդունելի է, երբ նրանք խոսում են եռակողմ՝ Անկարա-Մոսկվա-Բաքու քննարկումների մասին, այսինքն, ըստ նրանց՝ հայկական կողմը՝ նույնիսկ Երևանը, սուբյեկտ չէ,- ասաց նա: