211652_close_icon
views-count1847 դիտում article-date 14:42 26-12-2018

Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանովի պատասխանը Չավուշօղլուին

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի վերջին հայտարարությանը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ: «Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել,հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։ 1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։ 2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։ 3.Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում,դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։ 4.Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։ 5.Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։

Նմանատիպ նյութեր