211652_close_icon
views-count29550 դիտում article-date 18:24 06-04-2016

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Лада-ն. վերջինի վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ` ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Նուբարաշեն-Դավիթբեկ փողոցների խաչմերուկում, բախվել են Խարբերդի բնակիչ, 28-ամյա Շամիր Ափինյանի վարած Nisan մակնիշի 34 VT 472 համարանիշի և Սարի-Թաղի բնակիչ, 59-ամյա Գալուստ Գրիգորյանի վարած Лада մակնիշի 33 LT 614 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Лада-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորուհուն` 54-ամյա Հասմիկ Դուշիկյանին, մարմանական վնասվածքներով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Nissan մակնիշի ավտոմեքենան տապալել է խաչմերուկում տեղադրված լուսացույցը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հովիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն , որտեղից ժամանել է Երևանի քննչական վարչություն պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Արգիշտ Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Лада-ի վարորդ Գ. Գրիգորյանն ու նրա ուղևորուհի Հ. Դուշիկյանը ամուսիններ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր