211652_close_icon
views-count4884 դիտում article-date 09:40 07-04-2016

Հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել. Չեխ փորձագետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հանրությանն այս օրերին հուզող հիմնական հարցն այն է, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արդեն երկրորդ օրը շարունակվող հրադադարը որքա՞ն կշարունակվի: «Ժողովուրդ»-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցեց ազգությամբ չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ: Մեր այն հարցին, թե ինչ եք կարծում՝ հրադադարի մասին նախօրեին ձեռք բերված համաձայնությունը որքանո՞վ հաստատուն կլինի, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել: Նրանց, պարզապես, պետք է մի քանի ժամ կամ մի քանի օր հանգստանալ: Դա դեռ չի նշանակում, որ հրադադարը վերջնական կգործի: Կարծում եմ՝ գործողությունները դեռ կշարունակվեն: Հարցին, թե որքանով էր համարժեք միջազգայի արձագանքը, որը կարծես կոչերից ու որդորներից բացի՝ առարկայական քայլեր չեն արվում, փորձագետը պատասխանել է. «Դա նորություն չէ, քանի որ դեռ 90-ական թվականներից, երբ իմ երկիրը՝ Չեխոսլովակիան ԵԱՀԿ ներկայացուցիչ էր, ոչինչ չէր արվում: Այսօր իրոք, ժամանակն է, որ տարածքաային ագրեսիայի այս պայմաններում աջակցեն Հայաստանին: Չնայած վախենամ՝ Մինսկի խմբի կողմից այսօր նույնպես ոչ մի գործողություն չի լինի, և ղարաբաղյան հարցում կշարունակվի նույն անզորությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր