3483 դիտում
15:35 27-07-2024
Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նաեւ հրադադարի հաստատման չորրորդ առաջարկը՝ Իրանի կողմից, ինչի մասին Հայաստանի իշխանությունը լռել է. Aravot.am
Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները:
Youtube-յան եթերում նա հիշում է, որ պատերազմի ընթացքում հրադադար հաստատելու մասին եղել են բազմակողմ տարբեր հայտարարություններ, որոնց մեջ ամենաէականը, թերեւս, հոկտեմբերի 25-ին Իլհամ Ալիեւի արած հայտարարությունն է այն մասին, որ իրենք պատրաստ են համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին:
«Եվ հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգներ-Հայաստան-Ադրբեջան նոր համատեղ հայտարարություն է լույս տեսնում, որտեղ կողմերը համաձայնում են հումանիտար հրադադարի շուրջ, որը պետք ուժի մեջ մտնի 2020 թ. Հոկտեմբերի 26-ի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին: Սակայն այդ հրադադարը տեւել է ընդամենը 45 րոպե»,-ասում է Մանրությանը՝ նշելով նաեւ, որ հոկտեմբերի 30-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի, հանդիպումը նույնպես որեւէ արդյունք չի տվել:
«Բայց ուզում եմ՝ կենտրոնանանք վերջերս մամուլ սպարդած այն տեղեկատվության վրա, որ Իրանի նախկին արտգործնախարարը իր հուշերում պատմում է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած իր հանդիպումների մասին եւ կիսվում է իր մտորումներով: Ուզում եմ մի հատված կարդալ: Շատ կարեւոր է, թե մեր հարեւան երկրները ինչպե՞ս են մեզ նայել, դիտարկել կողքից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
1435 դիտում
22:02 01-09-2024
Էդմոն Մարուքյանն այսօրվա համար մեղավոր տեսնում է նախկիններին եւ ժողովրդին. aravot.am
1658 դիտում
14:29 02-03-2016
Էդմոն Մարուքյանն առաջարկում է քրեական հետապնդման ենթարկել կրկնակի քվեարկողին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»