211652_close_icon
views-count15970 դիտում article-date 10:40 09-04-2016

Տեղափոխե՞լ ռուսական ռազմակայանը Գյումրիից. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, Հայաստանը ևս պետք Է հետևի դրան ու Ռուսաստանի հետ հարաբերությունները տեղափոխի միանգամայն այլ հարթություն։ Մինչ այդ կամ դրանից հետո տեղափոխելով ռուսական ռազմական բազան Գյումրիից։ Սա կարող է լինել Հայաստանի այնպիսի պատասխանը, որից հետո ռուսները շոյգուներով ու լավրովներով, ուղղակի չեն հեռանա Երևանից՝ մինչև խնդրելով-համոզելով՝ համաձայնություն չստանան ռուսական բազայի տեղակայման համար։ Որովհետև իրականում Հայաստանը տասնապատիկ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը՝ Հայաստանի... Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել Է, որ «Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները»։ Հայաստանը քաղաքական ու բարոյական իրավունք ունի հայտարարելու, որ մեզ պետք չեն այնպիսի դաշնակիցներ, որոնց համար մեզ հետ հարաբերություններն ունեն նույն կարևորությունը, ինչ մեր զինվորներին սպանող երկրի հետ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր