211652_close_icon
views-count2220 դիտում article-date 15:10 11-04-2016

Մեկնարկում է «Նոբելյան օրեր Երևանում»-ը, Հայաստանում կլինեն Նոբելյան 5 մրցանակակիրներ

Ապրիլի 11-16-ը Հայաստանում կմեկնարկի Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը, որին կմասնակցեն տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակ ստացած 5 գիտնական: Այս մասին հաղորդում է Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորիա Անիկինան՝ նշելով, որ մեծագույն պատիվ է՝ կազմակերպելու «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը և մեկ հարկի տակ հյուրընկալելու նոբելյան 5 մրցանակակիրների: Բացի այն, որ «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական միջոցառումներից է, այն առաջին հնարավորությունն է մեր տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականների, ինչպես նաև ուսանողների համար կենդանի շփում ունենալու գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: Երևան այցելած Նոբելյան մրցանակակիրների թվում են` Ահարոն Չեխանովերը /ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Ավրաամ Հերշկոյի և Իրվին Ռոզի հետ «Ուբիքվիտին կախյալ պրոտեոսոմալ դեգրադացիոն համակարգը բացահայտելու համար»` 2004-ին/, Ադա Յոնաթը /ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում Վենկատրաման Ռամակրիշմանի և Թոմաս Ա. Սթեիթզի հետ «Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելու համար» 2009թ./, Դեն Շեխտմանը /ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում «Քվազիբյուրեղները հայտնաբերելու համար» 2011թ/, Ջոն Ռ. Ոուրենը / ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի բնագավառում Բարրի Մարշալի հետ «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար» 2005թ, հայտնի է որպես Հելիկոբակտեր պիլորի բակտերիայի հայտնաբերող/, Էյ-Իչի Նեգիշին /հայտնի է որպես իր անունը կրող սինթեզի տարատեսակի հեղինակ/:

Նմանատիպ նյութեր