Սանկտ Պետերբուրգի զինվորական հոսպիտալում զինվորները բուժքույրերի են սպանել
Անհայտ անձինք Սանկտ Պետերբուրգի զինվորական հոսպիտալում սպանել են 2 բուժքույրերի, տեղեկացնում է BBC-ն:
Հանցագործության մեջ կասկածվում են 3 զինվորականներ, ովքեր նշված հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժման կուրսեր էին անցնում:
Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին, ովքեր փախել են հոսպիտալից:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նշված զինվորականներից մեկը ռազմական ակադեմիայի կուրսանտ է, իսկ մյուս երկուսը՝ շարքային զինվորներ: