211652_close_icon
views-count3613 դիտում article-date 19:31 12-04-2016

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվեց Մակեդոնիայում անցկացված DEMYC-ի սեմինարների ընթացքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները: Ծրագրի թեման էր <<Թվային Եվրոպան>>: Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ առաջիկա տարիներին առնչվելու են անդամ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև համատեղ ջանքերով փորձել մեղմացնել քաղաքական գործընթացներում ավագ և երիտասարդ սերունդների միջև եղած խզումները, լուծումներ տալ երիտասարդության շրջանում աճող գործազրկության հիմնախնդրին թվային օրակարգի շրջանակներում: Սեմինարների ընթացքում քննարկումներ եղան ժամանակակից Եվրոպայի քաղաքական մշակույթի, հետճգնաժամային աշխարհում կայունության հաստատման և միգրացիոն ճգնաժամերի վերաբերյալ: Թեմատիկ զեկույցներից հետո ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, խոսեց Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի, ապրիլյան պատերազմական գործողությունների մասին, ներկայացրեց պատմական իրողությունը, ադրբեջանական կողմի վարած անխոհեմ ու անհանդուրժողական քաղաքականության հետևանքները և նրանց կողմից իրականացված անհերքելի վայրագությունները: Ներկայացվածը քննարկվեց և հետագայում ևս կքննարկվի DEMYC-ի առաջիկա հավաքների և ծրագրերի ընթացքում: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր