211652_close_icon
views-count3466 դիտում article-date 22:10 13-04-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 13-ին

1286 թ. - Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։ 1743 թ. – ծնվել է Թոմաս Ջեֆերսոնը, ամերիկացի քաղաքական ակնառու գործիչ. մասնակցել Է ԱՄՆ անկախության պատերազմին, Անկախության հռչակագրի հեղինակներից է, ԱՄՆ-ի 3-րդ նախագահը 1801—1809 թթ։ 1814 թ. – Գերմանիայի Գիսսենյան համալսարանում 13-ամյա Կարլ Վիտտեն ստացավ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան, դառնալով մինչ օրս պատմության ամենապատանի դոկտորը, ինչը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 1866 թ. - ծնվել է Վրթանես Փափազյանը, հայ մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ (մահ. 1920 թ.)։ 1904 թ. – Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվեց հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ, Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյան (ծնվ. 1864 թ.)։ 1925 թ. – կազմավորվեց կույրերի միջազգային միությունը: 1926 թ. – Երևանում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին «Նամուս» ֆիլմի պրեմիերան։ 1963 թ. – ծնվել է Գարրի Կասպարովը, հայ-հրեական ծագումով ռուս հայտնի շախմատիստ։

Նմանատիպ նյութեր