211652_close_icon
views-count3072 դիտում article-date 09:55 15-04-2016

Հրազդանում նախընտրական շոուներ են.«Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ սահմանային շփման գծում հայ զինվորը կենաց ու մահու կռիվ է տալիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախընտրական շոուներ են։ «ՉԻ» տեղեկություններով` երեկ Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ու Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանի շքախումբը քսանից ավել շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաների շարասյունով ուղևորվել է Հրազդանի Ջրառատ թաղամաս` ընտրողների հետ հանդիպման։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` ընտրարշավի մասնակիցներն այնքան են չափ ու սահմանն անցել, որ նրանց չի կանգնեցրել անգամ լուսացույցի կարմիր լույսը, և նրանք առաջ են ընթացել ավտոմեքենաների ազդանշանների ականջ խլացնող ձայների ներքո։ Նկատենք, որ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը աչքի է ընկնում ազատամարտիկների հանդեպ իր արհամարհական վերաբերմունքով»: [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր