211652_close_icon
views-count2151 դիտում article-date 10:21 15-04-2016

Պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը Երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը երեկ նշեց. «Հայաստանում ձևավորված է էլիտար կոռուպցիայի երևույթը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված է»։ Հ. Արշամյանը նշեց նաև, որ առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրը։ Նրա խոսքով՝ չի կարող միլիոնատեր գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր